Բաժիններ՝

Բրոնիսլավ Կոմորովսկին նախագահական ընտրությունների արդյունքներով դուրս է եկել երկրորդ փուլ

Polskie Radio-ի փոխանցմամբ՝ Լեհաստանի նախագահին երեկ անցկացված նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքներով չի հաջողվել վերընտրվել:

Մի շարք առաջատար ԶԼՄ-ների անցկացրած exit-poll-երը վկայել են, որ գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին ընտրությունների արդյունքներով հավաքել է քվեների 32.2 տոկոսը, իսկ նրա հիմնական մրցակից Անջեյ Դուդան՝ 34.8 տոկոսը:

Երրորդ տեղը բաին է ընկել Պավել Կուկիզին՝ 20.3 տոկոս: Չորրորդ տեղում է Յանուշ Կորվին-Միկեն՝ 4.4 տոկոս, իսկ Մագդալենա Օգուրեկը հավաքել է քվեների 2.4 տոկոսը: Մնացյալ 6 թեկնածուները ստացել են 2 տոկոսից էլ պակաս:

Լեհաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու ցուցանիշը կազմել է 49.4 տոկոս: Ակնկալվում է, որ ընտրությունների պաշտոնական արդյունքները կհրապարակվեն մայիսի 12-ի առավոտյան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031