Բաժիններ՝

Նեպալի երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 8000-ը

Ամերիկյան CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Նեպալում գրանցված ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 8000-ը: Այս մասին հայտնել է Նեպալի Արտակարգ իրավիճակների ազգային կենտրոնը:

Վերջին տվյալներով՝ աղետի զոհ է դարձել 8019 մարդ: Բացի այդ, վիրավորվել է 17.866 մարդ: 366 մարդ էլ համարվում է անհետ կորած: Կենտրոնի գնահատականներով՝ երկրաշարժի հետևանքով երկրում կործանվել կամ վնասվել է տների ավելի քան 10 տոկոսը:

Ապրիլի 25-ին Նեպալում գրանցված ավերիչ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 7.9 մագնիտուդ: Երկրաշարժի էպիկենտոնը գտնվել է Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 82 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք: Նեպալի իշխանություններն արդեն իսկ հայտարարել են, որ դա ամենաավերիչ երկրաշարժն է՝ սկսած 1934 թվականից:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս