Բաժիններ՝

Ֆրանսուա Օլանդը ժամանել է Կուբա

France-Presse լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը երեկ երեկոյան մեկօրյա այցով ժամանել է Կուբա: Ակնկալվում է, որ ֆրանսիացի առաջնորդը կհանդիպի իր կուբացի գործընկեր Ռաուլ Կաստրոյի հետ:

Օլանդը դարձել է Ֆրանսիայի նախագահներից առաջինը, ով ավելի քան 100 տարվա ընթացքում այցելել է կղզային պետություն: Օլանդը նաև դարձավ արևմտյան առաջնորդը, ով Կուբա մեկնեց այն բանից հետո, ինչ Հավանան ու Վաշինգտոնը նախորդ տարեվերջից սկսեցին կարգավորել իրենց հարաբերությունները:

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից բազմամյա տնտեսական շրջափակման թուլացումը կօգնի Կուբայի տնտեսությանը, որը զգում է միջոցների պակաս:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս