
Եղանակը հանրապետությունում

Հանրապետության տարածքում`
Ապրիլի 26-ին, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ապրիլի 27-28-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը ապրիլի 26-30-ին աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով:
Երևանում՝
Ապրիլի 26-ին, 29-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 27-28-ին երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն