
ԱՄՆ-ն աջակցում է «Անդրկասպյան» գազատարի կառուցմանը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը լիակատար աջակցություն է հայտնում ԵՄ-ին՝ կապված «Անդրկասպյան» գազատարի կառուցման նախագծի իրագործման հետ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի էներգետիկայի նախարար Ըրնեսթ Մորիցը.
«Մենք ամբողջովին աջակցում ենք կասպյան գազը՝ որպես վառելիքի այլընտրանքային աղբյուր, Եվրոպային մատակարարելու պլաններին: Եվրոպական հանձնաժողովն էներգետիկ անվտանգության ոլորտում առաջ է քաշել շատ զգացական առարկություններ, որոնք առնչվում են նաև Եվրոպային վառելիք մատակարարելու հարցի կարգավորմանն ու մատակարարումների դիվերսիֆիկացմանը»:
Եվրոպական հանձնաժողովը չորեքշաբթի «Գազպրոմին» պաշտոնապես մեղադրել է ԵՄ-ի մրցակցային կանոնները խախտելու մեջ: