Բաժիններ՝

ԱՄՆ-ը հինգերորդ սերնդի F-35 տիպի կործանիչներն Իսրայելին կմատակարարի 2016 թվականին

Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Իսրայելին F-35 տիպի կործանիչներ կմատակարարի 2016 թվականին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը.

«Հաջորդ տարի մենք Իսրայելին կմատակարարենք մեր  F-35 տիպի հիանալի հարվածային ինքնաթիռները, ինչի շնորհիվ Իսրայելը կդառնա Մերձավոր Արևելքի միակ երկիրը, ով կունենա հինգերորդ սերնդի այդ ինքնաթիռներից»:

Բայդենը վստահություն է հայտնել, որ այդ կործանիչները Թել Ավիվին հնարավորություն կտան ռազմական գերազանցություն պահպանել տարածաշրջանում:

2010 թվականի հոկտեմբերին Իսրայելի ՊՆ-ը գնել էր  F-35 տիպի կործանիչների առաջին խմբաքանակը՝ 19 հատ (այլ տվյալներով՝ 20 հատ): Գործարքը գնահատվել էր 2.75 միլիարդ դոլար: Համաձայնագրով ԱՄՆ-ը պետք է մատակարարի ևս 75 հեռանակարային մարտական ինքնաթիռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս