
Վլադիմիր Պուտինն արդեն Երևանում է

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Երևան, ուր մասնակցելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի միջոցառումներին:
Այցի ընթացքում նա երկկողմ հանդիպումներ է ունենալու Հայաստանի ու Ֆրանսիայի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Ֆրանսուա Օլանդի հետ: Կրեմլում ակնկալում են, որ Պուտինն ու Օլանդը քննարկելու են Ուկրաինայում տիրող իրավիճակը, մինսկյան պայմանավորվածությունների իրագործումը, ինչպես նաև «Միստրալ» ռազմանավերի հարցը:
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտինն այցելելու է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ապա ելույթ է ունենալու այլ երկրների ղեկավարների մասնակցությամբ միջոցառման ժամանակ: