«Ժխտողականությունը դյուրացնում է կրկնությունը». Պատրիկ Դևեջյան

Այսօր Երևանում աշխատանքներն է շարունակում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը: Այն մեկնարկեց ցեղասպանությունների դաժան կադրերի ցուցադրությամբ:

«Սոսկալի փորձառությունը, վերքը, որ արյունահոսում է, ինչպես Հռոմի պապն է աել, մեզ վրա պարտականություններ է դնում: Դրանք առաջին հերթին այն են, որ չպետք է նան բան կրկնվի: Մենք ասում ենք՝ չպետք է կրկնվի, բայց կրկնվում է: Ժխտողականությունը դյուրացնում է կրկնությունը»,- հայտարարեց իրավաբան, ֆրանսահայ քաղաքական գործիչ Պատրիկ Դևեջյանը:

Նրա խոսքով՝ ֆորումը նպատակ ունի գտնել ուղիներ, որ թույլ կտան ադյունավետ պայքարելու ցեղասպանութունների կրկնության դեմ:

Պ.Դևեջյանը նշեց, որ հարկավոր է ստեղծել փաստաթուղթ, որը կներառի ֆորումի բոլոր խնդիրներն ու օրակարգի հարցերը:

Տեսանյութեր

Լրահոս