Սիբիրում ձերբակալել են անտառներ հրդեհողին
Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Պետրովսկ քաղաքի բնակիչներից մեկը ձերբակալվել է անտառային հրդեհների համար: Այս մասին հայտնել է Անդրբայկալի երկրամասի ՆԳՆ-ն: 1963 թվականին ծնված տղամարդու հանդեպ հարուցվել է քրեական գործ «Անտառատարածքների ոչնչացման կամ վնասելու» հոդվածով:
Ոստիկանությունը քաղաքից 8 կիլոմետր հեռավորության վրա հրդեհի բռնկման մասին տեղեկատվությունը ստացել է ապրիլի 20-ին: Տեղաբնակները տեսել են տղամարդու կողմից անտառը հրդեհելու պահը և այդ մասին հայտնել են իրավապահներին: Դեպքի վայր ժամանած իրավապահներն ականատեսների հետ միասին ձերբակալել են չարագործին:
Անտառային հրդեհն առնչվել է 1.3 հեկտար տարածքի: Կասկածալը չի կարողացել բացատրել իր վարքի պատճառը: Ներկայումս նրան պահում են ժամանակավոր մեկուսարանում, ուր նրա հետ աշխատում են ոստիկանները: Տղամարդուն սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Մարտի 25-ից բնական հրդեհների պատճառով Անդրբայկալի երկրամասում մտցվել է արտակարգ դրության ռեժիմ: