Բաժիններ՝

Սահմանամերձ Ոսկեվանում բացվեց հայոց ցեղասպանության զոհերի հուշաքար

Tesankyun.am-ը գրում է. Ապրիլի 18-ին Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեվան գյուղում հանդիսավորությամբ բացվեց հայոց ցեղասպանության զոհերի հուշաքար: Կոթողը պատկերում է պատմական Հայաստանի տարածքը, այն հատող խաչ, որը նաեւ սրի է նման, հայոց հավերժության ոգին խորհրդանշող նուռը:

Հուշաքարը գտնվում է 1990թ. բացված Զորավար Անդրանիկի արձանի կողքին: Հուշաքարի կառուցման նախաձեռնությունը պատկանում է Ոսկեվանից սերված Լորիս Սաֆարյանին: Քանդակագործը ոսկեվանցի քանդակագործ Արթուր Մելքոնյանն է, ում հայրը՝ Անուշավան Մելքոնյանը 1992թ. հունիսի 8-ին հերոսաբար զոհվեց Ոսկեվանի սահմանագոտում:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 
 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս