Բաժիններ՝

Այսօր Մոսկվայում տեղի կունենա System of a Down-ի համերգը

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այսօր Մոսկվայում համերգ է տալու System of a Down խումբը: System of a Down-ը ներկա դրությամբ հայկական ամենագլխավոր խումբն է աշխարհում, նրա բոլոր անդամներն ապրում են Հոլիվուդում: Ընդ որում, խումբը հայկական է ոչ միայն ազգային պատկանելության առումով:

Օրինակ, Շառլ Ազնավուրը թեև ամեն անգամ հիշեցնում է իր արմատների մասին, սակայն վոկալի ու երաժշտական առումով միահյուսվել է ֆրանսիական շանսոնի ավանդույթի մեջ: Իսկ ահա վոկալիստ Սերժ Թանկյանը և խմբի երկրորդ առաջնորդը՝ կիթառահար և երգիչ Տարոն Մալաքյանը, իրենց ծագման մասին հիշեցնում են բառացիորեն յուրաքանչյուր նոտայով:

Նրանք, ի թիվս այլ բաների, նվագում են նաև հայկական ժողովրդական երգեր, և հենց դա հանդիսանում է համերգային այս շրջագայության ամենախորաթափանց համարներից մեկը: Ակնկալվում է, որ 15.000 հանդիսականի առջև նրանց ելույթը կլինի անմոռանալի:

2010 թվականից սկսած՝ քառամյա ընդմիջումից հետո ներկայումս վերսկսված համերգները հատուկ կարևորություն ունեն System of a Down-ի համար: Հնարավոր է՝ դա ամենայուրահատուկն է խմբի կարիերայում: Wake Up Souls շրջագայության շրջանակներում անցկացվող կանոնավոր համերգների «համակարգը» նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Խումբը Wake Up Souls-ի շրջանակներում անվճար մեծ համերգ է տալու Հայաստանի մայրաքաղաք Երևանում: Այդ ելույթը տեղի է ունենալու մոսկովյան համերգից 3 օր անց՝ ապրիլի 23-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս