Ցեղասպանության հարցում նախագահի, կառավարության ու ԱԳՆ-ի արձագանքը մանկական պահվածք է. Դեմիրթաշ
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում ներկայացված 4-րդ խոշոր ուժ, քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշն աջակցություն է հայտնել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապի արած հայտարարությանը.
«Կառավարությունը պետք է հետազոտի անցյալում տեղի ունեցած իրադարձությունները: Պապը մի բան է ասում, իսկ դրան տրվում է մանկական արձագանք:
Պապի ասածը չընդունելով՝ հարցը լուծում չի ստանում: Անհրաժեշտ է հասարակությանը բացատրել, թե ինչպես պետք է առերեսվել հայկական իրողության հետ, որովհետև դա Թուրքիայում չքննարկված թեմա է:
Մինչդեռ ասելով, թե չենք ճանաչում Հռոմի պապին, Եվրոպական խորհրդարանը, աշխարհի ցանկացած ուժի՝ չես առերեսվում այդ հարցի հետ: Ըստ իս՝ նախագահի, կառավարության ու ԱԳՆ-ի պահվածքը մանկական պահվածք է»: