Բաժիններ՝

Ավտովթար Երևանում. կան վիրավորներ

Ապրիլի 15-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տեղի է ունեցել ՃՏՊ, հրդեհի բռնկում չկա:

Բախվել են «ԲՄՎ» մակնիշի 34 SA 633 պ/հ (վարորդ` Վ. Մ., ծնվ. 1991 թ.) և «Մերսեդես» մակնիշի 35 DL 541 պ/հ (վարորդ` Գ. Ս., ծնվ. 1961թ.) ավտոմեքենաները:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ:

«ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930