«Սասի Արտակի» տրամադրության տակ ԱԺ-ի քանի՞ պետհամարանիշ կա. «Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Արտակ Սարգսյանի` «Սասի Արտակի» ավտոմեքենաներից մեկի վրա փակցված է 058 ՕՕ 01 համարանիշը:

Ինչպես հայտնի է՝ ԱԺ շարքային պատգամավորներին հատկացվում է «ՕՕ 11»-ով վերջացող համարներ: Իսկ «ՕՕ 01»-ով վերջացող համարները տրվում են միայն ԱԺ ղեկավարությանը, հանձնաժողովների նախագահներին ու խմբակցության ղեկավարներին: ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել, թե ինչպես է ստացվել, որ Ա. Սարգսյանին ԱԺ ղեկավար կազմի համար նախատեսված համարանիշ է տրվել: «Նշված պետհամարանիշները նախատեսված են ԱԺ-ի համար, ուստի դրանք հատկացվում են նաեւ պատգամավորներին»,- ասաց Բաբայանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս