
Եմենում սպանվել է «Ալ-Քաիդայի» առաջնորդներից մեկը

Sky News Arabia հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Եմենում վերացվել է «Ալ-Քաիդայի» ահաբեկչական ցանցի ղեկավարներից մեկը: Այս մասին հայտարարել է հենց ինքը՝ «Ալ-Քաիդան»: Վերջինիս ղեկավարներից մեկը զոհվել է Եմենում ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարձակման արդյունքում:
Առկա տեղեկատվության համաձայն՝ ոչնչացված ահաբեկիչ Իբրահիմ առ-Ռուբաիշը հանդիսանում էր «Ալ-Քաիդան Արաբական թերակղզում» խմբավորման ղեկավարներից մեկը կամ էլ մուֆթին:
Ժամանակին նա հայտնվել է Գուանտանամոյի ամերիկյան բանտում, սակայն Սաուդյան Արաբիային արտահանձնվելուց հետո 2006 թվականին դիմել է փախուստի և հիմնավորվել է Եմենի տարածքում: Էր-Ռիյադը նրա անունը ներառել էր աշխարհի ամենահետախուզվող անձանց ցուցակում: