
Հոսնի Մուբարաքը մահացել է. աղբյուր

Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Եգիպտոսի նախկին նախագահ Հոսնի Մուբարաքը մահացել է այսօր: Մուբարաքը 88 տարեկան էր: Այս մասին գործակալությանը հայտնել են մի քանի անկախ աղբյուրներ: Պաշտոնապես այս տեղեկատվությունը դեռ չի հաստատվել:
Մուբարաքը պետության ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 30 տարի՝ 1981-2011 թվականներին: 2011 թվականի հունվարին Եգիպտոսում սկսվեցին բողոքի զանգվածային ակցիաներ, որոնք էլ հանգեցրին Մուբարաքի գահընկեցությանը:
Իշխանության եկան իսլամիստական «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության ներկայացուցիչները, իսկ Մուբարաքը դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ ընդդիմության ակցիայի ցրմանը մասնակցելու համար: