Էրդողանը կփորձի մայիսին ժամանել Մոսկվա. Ջեմիլ Չիչեք

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հրավեր է ստացել՝ ներկա գտնվելու Մոսկվայում Հաղթանակի 70-ամյակին նվիրված մայիսյան միջոցառումներին և կփորձի գալ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանում գտնվող Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը.

«Մենք ստացել ենք հրավեր, և մեր նախագահը կփորձի դրականորեն պատասխանել դրան»: Չիչեքը հիշեցրել է, որ ապրիլի 23-24-ին Թուրքիայում անցկացվելու են (Դարդանելի ճակատամարտի 100-ամյակին նվիրված) հիշատակի միջոցառումներ, ակնկալվում է խաղաղության գագաթաժողով.

«Պլանավորված է, որ դրանց կմասնակցեն մոտ 100 երկրների ղեկավարներ: Ռուսաստանը ներկայացված կլինի բարձր մակարդակով»: Սրանից առաջ հաղորդվել էր, որ Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներում ռուսական պատվիրակությունը գլխավորելու է Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը:

Տեսանյութեր

Լրահոս