Բաժիններ՝

Տիգրան Մարտիրոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

Թբիլիսիում շարունակվում է ծանրամարտի 2015 թվականի Եվրոպայի առաջնությունը:

Այսօր` ապրիլի 14-ին կայացան տղամարդկանց 77 կգ քաշային կարգի մրցումները: Հայաստանը տվյալ քաշային կարգում ներկյացնում էին Տիգրան Մարտիրոսյանը և Անդրանիկ Կարապետյանը:

Պոկում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը գլխավերևում պահեց 164 կիլոգրամը` նվաճելով փոքր ոսկին: Տիգրան Մարտիրոսյանը 160 կգ-ով փոքր արծաթե մեդալին արժանացավ:

Հրումում Անդրանիկ Կարապետյանը 186 կգ բարձրացրեց, իսկ Տիգրանը 2-րդ մոտեցումով 191 կիլոգրամը հրեց, իսկ ռուս մարզիկը ձախողեց 3-րդ մոտեցումը, որը ոսկե մեդալ բերեց Տիգրան Մարտիրոսյանին: Վերջնարդյունքով Անդրանիկ Կարապետյանը մեծ բրոնզե մեդալին արժանացավ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս