Բաժիններ՝

Պուտինը 2008 թվականին հայտարարել է, որ Ղրիմն անկասկած ուկրաինական է. Խոդորկովսկի

Ռուսական ДОЖДЬ հեռուստաալիքի փոխանցմամբ՝ «ՅՈՒԿՕՍ» ընկերության նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկին Ղրիմն անվանել է ուկրաինական: Այս մասին նա հայտարարել է Սթենֆորդի համալսարանի ուսանողների համար դասախոսություն կարդալիս.

«Ես հատուկ մեր հանդիպման նախօրեին իմ թվիթերյան միկրոբլոգում տեղադրել եմ 2008 թվականի Պուտինի ելույթի ձայնագրությունը, որում նա ասում է, որ Ղրիմն անկասկած ուկրաինական է: Ի՞նչ կարող եմ ասել ես, եթե նախագահն է այդպես արտահայտվում»:

Խոդորկովսկին ընդգծել է, որ Ռուսաստանում գործող իշխանությունների մնալու դեպքում Ուկրաինայում չի լինի հուսալի խաղաղություն: Նա նաև վստահություն է հայտնել, որ ուկրաինացիները ոտքի կկանգնեցնեն երկիրը՝ ի հեճուկս Կրեմլի ճնշմանը:

Խոդորկովսկին ցանկություն է հայտնել Ուկրաինան տեսնել հաջողակ երկիր, և դա ոչ միայն նրա համար, որ այնտեղ ապրում են իր բարեկամները, այլև նրա համար, որ Ռուսաստանի համար այդ օրինակը կլինի շատ նշանակալից. «Եթե Ուկրաինան լինի հաջողակ երկիր, ապա Ռուսաստանում ժողովրդավարությունը ձեռք կբերվի արագորեն և ավելի քիչ արյամբ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս