
Իրերը պետք է կոչել իրենց անուններով. Հռոմի պապի պատասխանը՝ Թուրքիային

Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը նոր հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ պատասխանելով թուրքական կողմին: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ այդ թեմայի շուրջ Հռոմի պապի առաջին հայտարարությունից հետո Թուրքիան Վատիկանից հետ է կանչել իր դեսպանին:
Հռոմի պապը Վատիկանում առավոտյան պատարագի ժամանակ հայտարարել է. «Մենք չենք կարող լռել այն բաների մասին, որոնց տեսնում ու լսում ենք: Իրերը պետք է կոչել իրենց անուններով: Մեր օրերում եկեղեցու ուղերձը կայանում է դեպի անկեղծություն և քրիստոնեական համարձակություն (քաջություն) տանող ուղի առաջարկելում»:
Ապրիլի 12-ին Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցած պատարագի ժամանակ մեկ դար առաջ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները ճանաչել էր որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն: