Ձերբակալվածը մաքսակետի պետի նախկին տեղակալն է
Ոստիկանության պաշտոնական հաղորդագրությունում ասված է, որ ոստիկանության Քանաքեռ-Ձեյթունի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ ապրիլի 10-ին այդ բաժին է ներկայացել 1963թ. Աշոտ Ղ.-ն, ով 2007թ. նոյեմբերի 2-ից ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 311 հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով(«Կաշառք ստանալը՝ առանձնապես խոշոր չափերով» ):
Իրավապահներից Tesankyun.am-ը տեղեկացել է, որ ձերբակալվածը Բագրատաշենի մաքսակետի պետի նախկին տեղակալ Արթուր Ղուլյանն է, ով ծնունդով Վրաստանի Շուլավերի շրջանից է, նրա ընտանիքը բնակվում է Երեւանի Քանաքեռ-Ձեյթուն համայնքում: Տվյալների համաձայն նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իր աշխատանքի ժամանակ 5000 դոլար կաշառք պահանջելու համար: