
Իսրայելը դժգոհ է Պուտինի որոշումից

The Times Of Israel-ի փոխանցմամբ՝ Իսրայելը դժգոհ է Ռուսաստանի որոշումից, որն առնչվում է Իրանին С-300 զենիթա-հրթիռային համալիրներ (ԶՀՀ) մատակարարելու վրա դրած արգելքի մասին:
Իսրայելի հետախուզական ու ռազմավարական հարցերով նախարար Յուվալ Շտայնիցը բացասաբար է արտահայտվել այդ բեռնարգելքի վերացման վերաբերյալ. «Այդ ամենն այն լեգիտիմության արդյունքն է, որն Իրանը ստացել է միջուկային ծրագրի վերաբերյալ պատրաստվող համաձայնագրի արդյունքում:
Պատժամիջոցների վերացմանը կհաջորդի Իրանի տնտեսական աճը, ինչն էլ իր հերթին կօգտագործվի ոչ թե քաղաքացիների բարեկեցության մեծացման, այլ՝ սպառազինություն գնելու վրա»:
Սրանից առաջ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Իրանին С-300 ԶՀՀ-ներ մատակարարելը սպառնալիք չի դառնա Իսրայելի անվտանգության համար: