Ուկրաինայի իշխանությունները Դոնբասի վերականգնումը գնահատել են 1.5 միլիարդ դոլար
Lenta.ru-ի փոխանցմամբ` Դոնբասի վերականգնումը Կիևի համար կարժենա 1.5 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի տարածքային զարգացման նախարար Գենադի Զուբկոն.
«Մենք պատրաստ ենք առաջարկել Ուկրաինայում ստեղծված իրավիճակին արձագանքելու հումանիտար պլան և Դոնբասի վերականգնումն այսօր գնահատում ենք մոտ 1.5 միլիարդ դոլար:
Ապրիլի 28-ին պլանավորված է Ուկրաինային աջակցելու հարցերով միջազգային կոնֆերանսը, որին մասնակցելու են օտար երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչները:
Այդ կոնֆերանսն առանցքային է` ցույց տալու համար, որ Ուկրաինան կանգնած է Եվրոպայի ժողովրդավարության սահմանին, և այսօր դա համաեվրոպական գործ է: Ուկրաինային նման օգնություն ցուցաբերելը նշանակում է առաջին հերթին օգնել ինքդ քեզ»: