Իրանն ու Սաուդյան Արաբիան «բազկամարտ» են կազմակերպել Ադենի ծովածոցում. La Stampa

La Stampa թերթի փոխանցմամբ` Էր-Ռիյադն Իրանին մեղադրել է շիա ապստամբներին զենք մատակարարելու մեջ: Իրանն ու Սաուդյան Արաբիան «բազկամարտ» են կազմակերպել Ադենի ծովածոցի ջրերում:

Իրանը Եմենի ափերն է ուղարկել Alborz էսկադրոնային ականակիրն ու Bushehr օժանդակ նավը, որպեսզի  իրանական նավերը պաշտպանի ծովահեններից: Այդ մասին վստահեցրել է Իրանի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հաբիբոլլահ Սայարին:

Ի պատասխան` Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ իրանական նավերն իրավունք ունեն գտնվելու միջազգային ջրերում, սակայն չեն կարող մուտք գործել Եմենի տարածքային ջրեր: Թեհրանը մտադիր է հակազդել Եմենի օդային ու ծովային շրջափակմանը, որը մարտի 26-ից ձեռնարկել է Էր-Ռիյադը:

Ներկա դրությամբ միմյանց հետ մրցակցող այդ երկու հսկաները միմյանց մեղադրում են զենք կիրառելու մեջ: Սաուդյան Արաբիան Իրանին մեղադրում է նաև Եմենի շիա ապստամբներին զենք մատակարարելու մեջ` նշելով, որ Իրանն ու «Հըզբոլլահը» շիա ապստամբներին սովորեցնում են ինքնաթիռներից ու հրետանուց օգտվելու կանոնները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930