«Կենդանի մնացածներին, ըմբոստներին բերդերը լցրեք, որպեսզի միանգամայն հանգիստ տոնեք Ցեղասպանությունը, ալիքներ անեք ու միասին «կայֆույեմ» լսեք»

Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կենդանի մնացածներին, բոլոր դիմադրողներին, ըմբոստներին բերդերը լցրեք, որպեսզի միանգամայն հանգիստ տոնեք Ցեղասպանությունը, ալիքներ անեք ու միասին «կայֆույեմ» լսեք: Ես «Հիմնադիր խորհրդարանի» բոլոր քայլերը չէ, որ հասկանում ու կիսում եմ (պարտադիր էլ չէ ու բնական է), բայց այս այլանդակությունը հասկանալ չեմ կարող: «Կանխվել է 2015թ. ապրիլի 24-ին հրապարակային միջոցառումների անցկացման վայրերում զանգվածային անկարգությունների կազմակերպումը» տրաֆարետային շիզոֆրենիայի ներքո մարդկանց տուն լցնելը անգամ սուրճի բաժակ նայելով ղեկավարել չես անվանի»։

Տեսանյութեր

Լրահոս