
Ռուսական ընդդիմությունը պատրաստվում է Մոսկվայում անցկացնել առանց պահանջների բողոքի ակցիա

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ռուսական ընդդիմությունը Մոսկվայի քաղաքապետարանին հայտ է ներկայացրել ապրիլի 19-ին բողոքի երթ և ակցիա անցկացնելու համար: Այս մասին գործակալությանը հայտնել է միջոցառման կազմակերպիչներից, լրագրող Ալեքսանդր Ռիկլինը:
Նրա խոսքերով՝ հայտում առաջարկվել է համաձայնեցնել նշված մի շարք երթուղիներից մեկը: Ռիկլինն ընդգծել է, որ միջոցառմանը ենթադրաբար կմասնակցի մինչև 30.000 մարդ. «Ակցիան դեռ չունի ակնհայտ կարգախոս: Մենք առաջին անգամ որևէ պահանջ չենք ներկայացնի իշխանությանը: Մեր ակցիայի ընթացքում ուղերձ է հղվելու քաղաքացիներին»:
Ռիկլինը հավելել է, որ կազմակերպչական կոմիտեն Մոսակվայի քաղաքապետարանի պատասխանն ակնկալում է ապրիլի 8-9-ին: