Լեհաստանը 50 մետր բարձրությամբ դիտորդական աշտարակներ է կառուցելու Ռուսաստանի հետ սահմանին
Լեհական ռադիոյի փոխանցմամբ՝ Լեհաստանի Սահմանապահ ծառայությունը Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ սահմանի երկայնքով կառուցելու է 6 դիտորդական աշտարակ, որոնք հագեցած կլինեն շուրջօրյա դիտարկման տեխնիկայով:
Աշտարակներն օգտագործվելու են ռուս-լեհական պետական սահմանին հետևելու համար, որի երկարությունը կազմում է 200 կիլոմետր: Դրանք սահմանին տարբեր հեռավորության վրա են գտնվելու միմյանցից: Քանի որ աշտարակների բարձրությունը կազմում է 35 և 50 մետր, դրանք քողարկվելու են:
Ներկայումս փորձարկվում է այն տեխնիկան, որը տեղակայվելու է աշտարակների վրա: Դիտորդական աշտարակների կառուցման աշխատանքները մեկնարկելու են 2015 թվականի հունիսին: Աշտարակների կառուցումը գնահատվում է ավելի քան 14 միլիոն զլոտի (ավելի քան 3 միլիոն եվրո):