
ԿԺԴՀ-ը հարևաններին իրազեկել է նավարկության համար Ճապոնական ծովի շրջաններից մեկը փակելու մասին

Ճապոնական Kyodo լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԿԺԴՀ-ը հարևաններին իրազեկել է, որ նավարկման համար փակում է Ճապոնական ծովի շրջաններից մեկը: Դա կապված է առաջիկայում այդ շրջանում զորավարժություններ անցկացնելու հետ:
Հարավկորեական ԶԼՄ-ները չեն բացառում, որ ԿԺԴՀ-ը պատրաստվում է արձակել «Նոդոն» բալիստիկ հրթիռներ, որոնց հեռահարությունը կազմում է 1300 կիլոմետր: Դրա համար հիմք են հանդիսացել ԿԺԴՀ-ում համապատասխան շարժական սարքերի տեղաշարժերը:
Ավելի վաղ Փհենյանը փոքր հեռահարության (100 կիլոմետր) 4 հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ: