Բաժիններ՝

Տիմոշենկոն առաջարկել է վերացնել «Ուկրաինայի Նավթոգազը»

112 Украина հեռուստաալիքի փոխանցմամբ` Ուկրաինայի Գերագույն ռադայում «Բատկիվշչինա» խմբակցության առաջնորդ, նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն կոչ է արել վերացնել «Նավթոգազը»:

Նրա կարծիքով` այն ավելորդ ձեռնարկություն է, ուր ծաղկում է կոռուպցիան. «Ուկրաինական գազի մեծ մասն արդյունահանում է «Ուկրգազդոբիչա» ընկերությունը, և նա այդ գազը վաճառում է «Նավթոգազին»:

Ուկրաինայում 1000 խորանարդ մետր գազի արդյունահանման ինքնարժեքը կազմում է 23.5 դոլար: Դա հաշվապահական հաշվարկ է, որը վերցված է «Նավթոգազի» ու «Ուկրգազդոբիչայի» միջև պայմանագրից»:

Տիմոշենկոն հայտարարել է, որ իր կարծիքով` գազի արդյունահանման ինքնարժեքն իրականում ավելի ցածր է, և իրականում իրենք գործ ունեն կոռուպցիայի հետ: Նա ոչ անհրաժեշտ կառույց է որակել «Նավթոգազը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս