Բաժիններ՝

Այսօր Թբիլիսիում տեղի է ունենալու Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը

Грузия Online-ի փոխանցմամբ՝ այսօր Թբիլիսիում տեղի է ունենալու Վրաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը: Մինդիա Ջանելիձեն, Իսմեթ Յըլմազն ու Զաքիր Հասանովը քննարկելու են ռազմական ոլորտում երեք երկրների միջև համագործակցության ներկայիս վիճակն ու տարածաշրջանային անվտանգության հարցեր:

Հանդիպման արդյունքներով կկազմակերպվի համատեղ մամլո ասուլիս: Պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումից հետո պլանավորված են երկկողմ ձևաչափով մի շարք հանդիպումներ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս