Բաժիններ՝

Ազատամարտիկները՝ Կոմանդոսի առաջարկի մասին. «Մենք ողջունում ենք Կոմանդոսի առաջարկը, պատրաստ ենք հայրենիքի սահմանները պաշտպանել»

Այսօր՝ ՀՀԿ հիմնադիր Աշոտ Նավասարդյանի ծննդյան 65-ամյակին Եռաբլուրում էին նաև մի շարք ազատամարտիկներ:

168.am-ը նրանցից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս են վերաբերվում Արցախյան պատերազմի հերոս, գեներալ-մայոր  Արկադի Տեր-Թադևոսյանի (Կոմանդոս) այն առաջարկին, որ ազատամարտիկները մինչև ապրիլի 24-ը խմբեր կազմեն ու գնան սահման՝ աջակցելու զինվորներին:

«Անկախության բանակ» հ/կ անդամ,  ազատամարտիկ Արամ Սահակյանն ասաց, որ Արկադի Տեր-Թադևոսյանը ճիշտ է ասում` այս պահին պետք չէ լարվածությունը մեծացնել՝ հաշվի ա/նելով Ցեղասպանության 100-րդ տարելիցը, միաժամանակ նշելով, որ իրենք պատրաստ ենք յուրաքանչյուր պահի, եթե պետք է լինի, գնալ սահման. «Հաշվի չառնելով մեր տարիքը՝ մենք պատրաստ ենք հայրենիքի սահմանները պաշտպանել»:

Նույն Հ/Կ-ի ազատամարտիկ Արթուր Եղիշյանն էլ ասաց, որ ողջունում է Կոմանդոսի առաջարկը, ու իրենք պատրաստ են անհրաժեշտության դեպքում խմբեր կազմել ու սահման գնալ. «Մենք քննարկել ենք այդ ամեն ինչը, և ինքնանպատակ ձևով դա պետք է չարվի, որովհետև կա իրավիճակ և այդ իրավիճակին համապատախան գործողություններ պետք է լինեն: Մենք ողջունում ենք Կոմանդոսի առաջարկը, որ մենք միշտ պատրաստ և զգոն լինենք, և բնական է՝ մենք մեր ցանկությունը և պատրաստակամությունը հայտնել ենք՝ դրա հետ կապված: Երբ կարիքը լինի, մենք պատրաստ ենք և դուրս կգանք»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս