
Պահանջել են հանել «100-ամյակը առանց ռեժիմի» պաստառը

«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման գրասենյակը քիչ առաջ լուր է ստացել, որ «100-ամայկը առանց ռեժիմի» շարժման Եղեգնաձորի գրասենյակ է այցելել որպես Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ ներկայացած անձնավորություն և պահանջել է հանել շինության վրա փակցված «100-ամյակը առանց ռեժիմի» պաստառը՝ պատճատաբանելով, որ քաղաքապետարանից թույլտվություն չկա։ Գրասենյակի աշխատակիցը հորդորել է խոսել գրասենյակի պատասխանատուի հետ, սակայն վերջինս հրաժարվել է։ Գրասենյակը տեղակայված է մասնավոր տարածքում։