Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան պարտություն կկրի Եմենում. Հասան Նասրալլահ

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ` շիական «Հզբոլլահ» խմբավորման առաջնորդ, շեյխ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ Եմենի դեմ պատերազմ է սանձազերծվել «իրանական օկուպացման սպառնալիքի» պատրվակով.

«Եմենում իրավիճակն իրականում որևէ վտանգ չի ներկայացնում Սաուդյան Արաբիայի համար կամ Բաբ էլ Մանդեբի նեղուցով ու Պարսից ծոցով ծովագնացությանը: Մեկնարկած «Վճռականության փոթորիկ» խորագրով գործողության իրական նպատակը Եմենում սաուդյան վերահսկողության վերականգնումն է»:

Նասրալլահը հերքել է, որ «Հզբոլլահը» մասնակցել է Սանայում իշխանությունը գրաված շիա ապստամբների խռովությանը: Նա ընդգծել է, որ արաբական երկրների ժողովուրդները հակվում են դեպի Իրան, քանի որ հիասթափված են Սաուդյան Արաբիայի քաղաքականությունից.

«Վերջին 30 տարում ի՞նչ է արել սաուդյան թագավորությունը Պաղեստինի ազատագրման համար: Ի՞նչ են ձեռնարկել սաուդցիները իսրայելական հարձակումներից Գազայի հատվածի բնակիչներին փրկելու համար: Փոխարենը Էր-Ռիյադը Եմենում ակնթարթորեն ստեղծեց արաբական դաշինք ու սկսեց ռմբակոծություններ:

Սաուդյան Արաբիան պարտություն կկրի Եմենում, քանի որ նրա ժողովուրդը մերժում է սաուդյան բռնատիրությունը»: Հասան Նասրալլահն Էր-Ռիյադից պահանջել է անհապաղ դադարեցնել ագրեսիան ու բաց երկխոսության կոչ է հղել եմենցիներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս