Բաժիններ՝

Ուկրաինան շահագրգռված է թուրքմենական գազի մատակարարմամբ. Պորոշենկո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինան շահագրգռված է թուրքմենական գազի մատակարարմամբ:

Պորոշենկոն այդ մասին հայտարարել է Թուրքմենստանի արտգործնախարար Ռաշիդ Մերեդովի հետ հանդիպման ժամանակ. «Ուկրաինան պատրաստ է և շահագրգռված է թուրքմենական գազի մատակարարումների վերսկսմամբ` որպես այլընտրանքային աղբյուր: Ուկրաինայի ու Թուրքմենստանի միջև հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»:

Մերեդովն իր հերթին հայտարարել է, որ Ուկրաինան Թուրքմենստանի հուսալի գործընկերն է, և որ իր երկիրը ձգտում է հետագայում զարգացնել Ուկրաինայի հետ առևտրային-տնտեսական համագործակցությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031