Ինչու ակնեով տառապող շատ հիվանդներ չեն ընդունում նշանակված դեղամիջոցները
Հետազոտությունների ընթացքում պարզվել է, որ ակնեով տառապող հիվանդները չեն ընդունում նշանակված դեղամիջոցները: 143 հիվանդների շրջանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ նրանց 27%-ը չի օգտագործում այն դեղամիջոցները, որոնք նշանակում են մաշկաբանները:
Հյուսիսային Կարոլինայի Wake Forest Baptist Medical Center-ի բժիշկ Սթիվեն Ֆելդմանի խոսքով՝ դեղորայքից հրաժարվելն ու չընդունելը համատարած բնույթ է կրում գրեթե բոլոր դեղամիջոցների պարագայում, հատկապես այնպիսի հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են ակնեն, և այլն: «Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդների 10%-ը նրանք են, ովքեր տառապում են ակնեով, սակայն ապշել էինք, երբ հասկացանք, որ իրական թիվն ավելի մեծ էր, քան 10%-ը»,- ասել է բժիշկը:
Նրա խոսքով՝ հետազոտությունը ցույց չի տալիս, թե ինչու մարդիկ չեն ընդունում նշանակված դեղամիջոցները, թեև մասնակիցներից մի քանիսը նշում են տարբեր պատճառներ, օրինակ՝ դեղահաբերի գները, մոռացկոտությունը և այլն:
Նախկինում արված հետազոտությունները ցույց են տվել, որ երիտասարդները, ովքեր տառապում են ակնեով, սնվում են այնպիսի մթերքներով, որոնց գլիկեմիկ ինդեքսը շատ բարձր է, և օգտագործում են այնպիսի մթերքներ և ըմպելիքներ, որոնք բավական շատ շաքար են պարունակում: Այսպիսով, բժիշկները խորհուրդ են տալիս նվազեցնել շաքարի օգտագործումը, հավելյալ՝ ընդունել նաև նշանակված դեղորայքները:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը