Ինձ ավելի շուտ օսմանցի եմ զգում. Էթյեն Մահչուփյան
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, որ հայ է, սակայն ավելի շատ իրեն օսմանցի է զգում:
Մահչուփյանն այս հայտարարությունն արել է Բելգիայի Գենտ քաղաքում կազմակերպված «Նոր Թուրքիա» խորագրով սեմինարի ժամանակ: Նա ընդգծել է, որ Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդականի պարտականությունների շրջանակներից դուրս է գտնվում Հայկական հարցը.
«Ես չեմ կարևորում, թե հայերն ինձ «դավաճան» կկոչեն, թե չեն կոչի: Ի վերջո, կան տարբեր հայացքներ ունեցող հայեր: Շատ հավանական է, որ կան այդպես արտահայտվող հայեր, սակայն դա նշանակություն չունի: Չունեմ իմ հայ լինելն ապացուցելու դիրքորոշում:
Իրականում ինձ ավելի շուտ օսմանցի եմ զգում: Օսմանյան և ավելի վաղ բյուզանդական ժամանակաշրջանից ի վեր ապրել ենք այս հողերում և ձևավորել ենք մեր մշակույթը: Ըստ իս` արժեքավորը դա է»: