Դափնու տերևների թուրմը՝ ռևմատիզմի, մկանային ցավերի և պարալիզացված վերջույթների դեմ

Դափնու տերևները (Лавровый лист) անալգետիկ (ցավազրկող) հատկություն ունեն: Դրանք, պարզվում է, լավագույնս օգնում են մի քանի հիվանդություններ բուժելու հարցում, ինչպես, օրինակ, միգրենը: Արդյունավետ միջոց են նաև ինֆեկցիոն հիվանդությունների դեպքում: Դափնու տերևների թուրմը լավացնում է մարսողական համակարգը և իջեցնում արյան մեջ շաքարի մակարդակը: Իր ուժեղ բույրի շնորհիվ՝ այն վանում է միջատներին: Timefornaturalhealthcare.com կայքը ներկայացրել է շատ օգտակար և արդյունավետ մի միջոց՝ ռևմատիզմի, մկանային ցավերի և պարալիզացված վերջույթների բուժման համար:

Դեղատոմսը շատ հեշտ է պատրաստել: Միակ բանը, որը ձեզանից կպահանջվի դափնու տերևներն և փոքր-ինչ ալկոհոլն է:

Բաղադրություն

  • 30 գ դափնու թարմ տերև
  • 300մլ 60%-անոց ալկոհոլ/սպիրտ

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

Դափնու տերևները մանր կտրատեք և դրեք ապակե տարայի մեջ: Ավելացրեք ալկոհոլն ու տարան ամուր փակեք, դրեք տաք վայրում և թողեք մնա 10 օր: Ապա քամեք և լցրեք շշի մեջ, որը նույնպես պետք է ամուր փակել: Կարող եք օգտագործել լուծույթը մարմնի ցավոտ մասերը մերսելու համար: Կարող եք նաև լուծույթն օգտագործել այլ կերպ. այս լուծույթից 10 կաթիլ լցրեք ջրի մեջ և խմեք օրական 3 անգամ՝ ուտելուց առաջ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս