Հասարակ հյութի միջոցով նվազեցրեք խռմփոցը
Լավ քունը շատ կարևոր է, և բոլորն էլ գիտեն դրա առավելությունների մասին: Չքնելու արդյունքում ոչ միայն ամբողջ օրը թմրած տեսք կունենաք, այլև կվնասեք ձեր առողջությունը:
Ի՞նչն է խռմփոցի պատճառը
Չափից շատ խորխի առկայությունը խռմփոցի ամենատարածված պատճառներից մեկն է: Նվազեցրեք կոկորդում և քթանցքերում խորխի գոյացությունները՝ մաքրելով շնչուղիները: healthyfoodhouse.com-ը ներկայացնում է բնական մի դեղամիջոց, որը կհանգստացնի խռմփոցը և նույնիսկ կվերացնի այն:
Բաղադրություն
- 2 խնձոր
- 2 գազար
- Քառորդ կիտրոն
- Մեկ մատնաչափ կոճապղպեղ (имбирь)
Բոլոր բաղադրիչները խառնեք իրար և հյութ պատրաստեք: Որոշ մթերքներ ավելի են խորացնում խռմփոցը, այսպիսով խուսափեք ստորև նշված մթերքներից՝
- Մեծ քանակությամբ ալկոհոլ
- Չափից շատ շոկոլադ
- Չափից շատ տապակած մթերք
- Չափից շատ խմորային ուտելիք
- Վերամշակված մթերք:
Հանեք ձեր օրակարգից այս մթերքները և խմեք բնական բաղադրիչներից պատրաստված հյութը, որը կօգնի շնչուղիներից հեռացնել խորխը, նվազեցնել խռմփոցը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլթի Հարությունյանը