Թամարինդ

Թամարինդը (հնդկարմավ,   тамаринд, индийский финик, Tamarind (Tamarindus indica)) պատկանում է լոբազգիների ընտանիքին: Հայրենիքը Մադագասկարն ու Աֆրիկան են: Վայրի թամարինդն աճում է Ասիայի և Սուդանի տարածքում: Այն աճեցրել են դեռևս մեր թվարկությունից հազարավոր տարիներ առաջ: Թամարինդը տարածված է ինչպես՝ Ճապոնիայում, Ֆիլիպիններում, Թաիլանդում, Վիետնամում, Չինաստանում, Հնդկաստանում, Մալազիայում, Կանադայում, Ինդոնեզիայում, այնպես էլ՝ Լատինական Ամերիկայի երկրներում:  Թամարինդի ծառը միշտ կանաչ է, բարձրությունը հասնում է ավելի քան 20 մետրի:

Այս մրգի (թամարինդը միրգ է համարվում) միջուկն օգտագործվում է խոհարարության մեջ: Դրանից պատրաստում են թամարինդի սոուս կամ մածուկ:  Հասած թամարինդն օգտագործվում է ասիական կերակուրներ և ըմպելիքներ պատրաստելու համար: Թամարինդը նաև լայն տարածում է գտել բժշկության մեջ: Ֆիլիպինցիները թամարինդի տերևներից թեյ են պատրաստում՝ իմունիտետը բարձրացնելու համար: Այս թեյը նաև օգտագործում են մալարիայի և տենդի դեպքում: Թամարինդը կանխարգելում է աղեստամոքսային տրակտի խնդիրներն ու բուժում դրանք: Թամարինդի պտուղները, տերևները և կեղևն օգտագործվում են բժշկության մեջ:

Թամարինդը հարուստ է հանքանյութերով և վիտամիններով: Այս միրգն օգտագործում են թե՛ թարմ, թե՛ չորացրած վիճակում: Ներկայացնում ենք mamapedia.com.ua-ի հրապարակումն այս բույսի մասին:

Թամարինդի սննդարար արժեքը 

Կարդացեք նաև

tamarind (4)Ինչպես և մյուս արևադարձային մրգերը, թամարինդը նույնպես ամբողջովին բաղկացած է ածխաջրերից: Կես բաժակ թամարինդի մեջ կա 150 կալորիա, 40գ ածխաջրեր, 3 գ սպիտակուց և 3 գ դիետիկ մանրաթելեր: Թամարինդը պարունակում է մեծ քանակությամբ B վիտամիններ, հատկապես՝ նիացին, ռիբոֆլավին, թիամին, վիտամին C: Այն հարուստ է նաև ֆոսֆորով և մագնեզիումով:

Թամարինդի միջուկն ունի մեծ քանակությամբ թիամին: Սա շատ կարևոր վիտամին է, որն անհրաժեշտ է օրգանիզմին՝ լավացնելու մարսողական համակարգը, հենաշարժական ապարատը: Այն հարուստ է նաև երկաթով, որն օգնում է սնուցել յուրաքանչյուր բջիջ թթվածնով:

Թամարինդի օգտակար հատկանիշները 

Թամարինդը լավացնում է սրտի աշխատանքը, անոթների վիճակը, իջեցնում է խոլեստերինի մակարդակը, կանխարգելում ստամոքսի խոցի առաջացումը, այն նաև օգտագործվում է այդ հիվանդության բուժման դեպքում:

Թամարինդը լայն տարածում է գտել ժողովրդական բժշկության մեջ՝ որպես հակասնկային և հակաբակտերիալ միջոց: Թամարինդի թուրմը խորհուրդ է տրվում օգտագործել կոկորդի ողողման համար՝ անգինայի դեպքում:

Թամարինդը լավացնում է մարսողությունը 

tamarind (2)Թամարինդն օգտագործվում է ախորժակը կարգավորելու, մարսողական գործընթացները լավացնելու, գազերի գոյացումը նվազեցնելու համար: Թամարինդի միջոցով դեռևս վաղուց բուժել են այնպիսի վիճակներ, ինչպիսիք են՝ լուծն ու փորկապությունը:

Թամարինդը համարվում է բնական լուծողական, սակայն մինչ այժմ գիտնականներին չի հաջողվել պարզել դրա կենսաքիմիական բաղադրությունը: Եթե մարդը փորկապություն ունի, խորհուրդ է տրվում ուտել 20-50գ թամարինդ: Հարկ է հիշել, որ պետք չէ այս միրգը խառնել այլ լուծողականների հետ:

Իջեցնում է խոլեստերինը 

Ի սկզբանե գիտնականները նկատել են, որ տնական թռչունների մոտ թամարինդն ազդում է արյան մեջ խոլեստերինի մակարդակի վրա: Հավի ճտերի սննդի մեջ ավելացնում էին թամարինդ, և կանոնավոր օգտագործումից հետո, ճտերի արյան մեջ խոլեստերինի մակարդակը նվազել էր. նույնը կատարվում է նաև մարդու օրգանիզմում:

Նիհարելու համար

tamarind (3)Թամարինդի շնորհիվ լավանում է մարսողությունը, ինչը բարենպաստ կերպով է ազդում նիհարելու գործընթացի վրա: Թամարինդի բաղադրության մեջ կան հիդրոքսիլոմոնաթթուներ, որոնց շնորհիվ կողպում է այն ֆերմենտների աշխատանքը, որոնք մասնակցում են սննդարար տարրերի կուտակման գործընթացին: Թամարինդը մարդու օրգանիզմում բարձրացնում է սերոտոնինի մակարդակը՝ նվազեցնելով քաղցի զգացողությունը: Այս մրգի օգտագործումից հետո ճարպերն ակտիվ այրվում են:  Թամարինդը կանանց մոտ կարգավորում է սեռական հորմոնները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը  

Ծանուցում. Սիրելի ընթերցող, մի մոռացիր, որ յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն դեղամիջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է
հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս