Ստեղծված իրավիճակում Մարգվելաշվիլու և Պուտինի հանդիպումը նպատակահարմար չէ. Վրաստանի ԱԳՆ

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի արտգործնախարար Թամար Բերուչաշվիլին նպատակահարմար չի համարում Կրեմլի վերջին գործողությունների ֆոնին Վրաստանի ուՌուսաստանի նախագահներ Գեորգի Մարգվելաշվիլու ու Վլադիմիր Պուտինի հանդիպումը.

«Այն ֆոնին, երբ մարտի 18-ին գործնականում իրականացվեց Վրաստանի տարածքի բռնակցում, ես դժվարությամբ եմ պատկերացնում այդպիսի իրավիճակում երկխոսության նոր ձևաչափի ստեղծումը:

Մենք պետք է ավելի արդյունավետորեն օգտագործենք այն, ինչ մենք ունենք: Ես չգիտեմ, թե ինչ է նկատի ունեցել Պեսկովը, սակայն այս ֆոնը չի նպաստում նոր երկխոսության սկսմանը»:

Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել է, որ ռուս և վրացի դիվանագետները չեն բացառում Վլադիմիր Պուտինի ու Գեորգի Մարգվելաշվիլու հանդիպման հնարավորությունը: Նա նաև ընդգծել էր, որ Մոսկվան հետաքրքրված է Թբիլիսիի հետ հարաբերությունների կարգավորմամբ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031