
«2015 թ. ապրիլի 24-ից սկսվելու է պայքարի նոր փուլ». Էդուարդ Շարմազանով

«Քանի որ ՀՀ նախագահի կողմից հայ-թուրքական արձանագրությունների հետկանչից հետո սա առաջին այցն էր Եվրոպական երկրներ, ներկայացրեցինք, որ ՀՀ-ն մնում է առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորման կողմնակից: Բայց Թուրքիան ոչ միայն չվերացրեց նախապայմանները, այլև մինչև հիմա բլոկադայի մեջ է պահում ՀՀ-ն: Թուրքիան նաև կոնֆլիկտ ունի Կիպրոսի հետ, որի 80% գրավել է: Թուրքիան չի առաջնորդվում ժողովրդավարության սկզբունքներով»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Բալթյան երկրներ իր այցելության մասին:
Նա տեղեկացրեց, որ Լատվիայում եկել են համաձայնության, որ պետք է քննարկեն ընդդեմ Ցեղասպանության քննարկման առաջարկը, իսկ Չեխիայում պատգամավորները ցավ են հայտնել, որ իրենց խորհրդարանը չի ճանաչել Հայոց Ցեղասպանությունը: Է.Շարմազանովը նշեց, որ Լիտվան միակ երկիրն է, որ ճանաչել է Ցեղասպանությունը և միակն է, որ ԼՂ-ի հետ ունի խորհրդարանական բարեկամության խումբ, և իրենց այցի ժամանակ լիտվացիները վստահեցրել են, որ Ցեղասպանությունը ճանաչման պայքարում ՀՀ-ն միայնակ չի և իրենք ևս պայքարելու են դրա համար:
«2015 թ. ապրիլի 24-ից սկսվելու է պայքարի նոր փուլ»,- ասաց Շարմազանովը: