Ինչպե՞ս կարող է ԵՄ-ն աջակցել Արցախից քաղաքացիական ուղևորափոխադրումների իրականացմանը

ՀՀ Ազգային ժողովում «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովի նիստից հետո կայացած ասուլիսի ժամանակ լրագրողները համանախագահներից հետաքրքրվեցին, թե ինչպե՞ս կարող է ԵՄ-ն աջակցել Արցախից քաղաքացիական ուղևորափոխադրումների իրականացմանը, ինչին սպառնում է Ադրբեջանը և Ստեփանակերտի օդանավակայանը մինչ օրս չի կարողանում աշխատել:

Վիկտոր Դոլիձեն հայտարարեց, որ ԱԼԳ 6 երկրներից միայն Բելառուսում չկա հակամարտություն և տարածքային խնդիր. «Տարածաշրջանային հակամարտությունը սպառնալիք է ողջ տարածաշրջանի և ԵՄ-ի համար: Այդ հակամարտութամբ զբաղվում է Մինսկի խումբը: Մենք խորապես համոզված ենք, որ կողմերի միջև վստահություն պետք է լինի: Վրացական տեսակետը հետևյալն է՝ քաղաքական կամք պետք է լինի երկու կողմից»:

Հեյդի Հաուտալան նշեց, թե իրենք այդ հարցը չեն կարող լուծել այստեղ և այս պահին:

Նա կրկնեց գործընկերոջ տեսակետը, որ հարկավոր է վստահություն ստեղծել: Հաուտալան հայտնեց, որ վաղը և առաջիկա օրերին Երևանում տեղի է ունենալու ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության խմբի նիստը, որին հրավիրված են երիտասարդներ նաև Արցախից:

Տեսանյութեր

Լրահոս