Այսուհետ բրնձի ջուրը չեք թափի
healthyfoodstar.com-ի փոխանցմամբ՝ բրնձի ջուրը շատ օգտակար է: Այս հին չինական ըմպելիքը պատրաստելու համար ձեզանից կպահանջվի բրինձ և ջուր:
Պատրաստման եղանակը
Եթե կարծում եք, թե խոսքն այն ջրի մասին է, որով լվանում եք բրինձը, սխալվում եք: Այս ջուրը խմելի է և առողջարար, բայց այն անգամ մոտ չէ իրական բրնձի ջրին, որի մասին խոսելու ենք:
Իսկական սննդարար ջուրն այն է, որի մեջ եփում ենք բրինձը:
Բրնձի ջուրը պատրաստելու համար պետք է սովորականից շատ ջուր լցնել բրնձի վրա և եփել: Կարող եք բրնձի ջուրը խմել կամ օգտագործել մազերը կամ դեմքը լվանալու համար: Այս ջուրը խմելի է թե տաք, թե սառը վիճակում: Կապ չունի, թե ինչպես եք օգտագործում, սննդարար ազդեցությունը կզգաք ձեր մաշկի վրա:
Օգտակար հատկանիշներ
1. Կարգավորում է մարմնի ջերմաստիճանը
2. Կանխարգելում է գաստրոէնտերիտը
3. Կանխարգելում և բուժում է փորկապությունը
4. Կանխարգելում է քաղցկեղը
5. Էներգիա է հաղորդում
Կոսմետիկ հատկանիշներ
- Ձեր մաշկն ավելի կփափկի և գեղեցիկ կդառնա, եթե լվանաք բրնձի ջրով
- Օգտագործեք այս ջուրը՝ որպես տոնիկ
- Բրնձի ջուրը կօգնի փակված ծակոտիների դեպքում
- Բրնձի ջրով լվանալու դեպքում ձեր մազերն ավելի կառողջանան, փայլ կստանան:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը