Ազատվեք կնճիռներից 7 օրվա ընթացքում

Ցանկանո՞ւմ եք առանց կնճիռների և ավելի երիտասարդ տեսք ունենալ: Եթե այո, ապա ժամանակն է healthyfoodstar.com-ի առաջարկած այս հրաշալի մեթոդը փորձարկել: Այս քսուքը սնուցում և խոնավեցնում է մաշկը, նվազեցնում տեսանելի կնճիռների քանակը և դանդաղեցնում մեծանալու գործընթացը: Այն բաղկացած է բնական բաղադրիչներից և հարմար է ամեն տեսակի մաշկի համար:

Կնկատեք, որ կնճիռների քանակը քչանում է 7 օրվա ընթացքում: Մարդիկ, ովքեր արդեն փորձել են այն, հիացած են արդյունքներով: Պատրաստման եղանակը չափազանց պարզ է:

Բաղադրություն

  • 1 ձվի դեղնուց
  • 2թ/գ նշի յուղ
  • Կես թեյի գդալ մեղր
  • 2 թ/գ պետրոլատում (Петролатум)

Պատրաստման եղանակը

Կարդացեք նաև

Տարայի մեջ լցրեք պետրոլատումը և դրեք կրակին: Մի քանի րոպե հալեցրեք այն ջրի գոլորշու վրա: Տարան կրակից վերցրեք և ավելացրեք մյուս բաղադրիչները: Խառնեք բաղադրիչները՝ մինչև համասեռ զանգված ստանալը:

Օգտագործման եղանակը

Նախապես մաքրած դեմքին քսեք այս քսուքը՝ նուրբ մերսելով դեմքը: Թույլ տվեք, որ այն 25-30 րոպե մնա դեմքին, այնուհետև խոնավ անձեռոցիկի կամ հանքային ջրի մեջ թրջված բամբակի օգնությամբ մաքրեք այն դեմքի վրայից:

Ցուցումներ

Քանի որ 1 ժամ անհրաժեշտ է, որպեսզի քսուքը ներծծվի դեմքի մաշկին, լավ կլինի երեկոյան այն օգտագործեք՝ քնելուց 2 ժամ առաջ: Քսուքը պահեք սառնարանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս