Որ մրգերն ավելի քիչ կալորիականություն ունեն

Steptohealth.ru կայքը գրում է, որ եթե ցանկանում եք նիհարել, ապա պետք է զգույշ լինեք մրգերի ընտրության հարցում: Ոչ բոլոր մրգերը կօգնեն ազատվել ավելորդ քաշից: Կայքի փոխանցմամբ՝ գոյություն ունի հատուկ աղյուսակ, որտեղ ներկայացված է տարբեր մրգերի կալորիականությունը. օգտվելով դրանից՝ կարելի է հեշտությամբ հասկանալ, թե որ մրգերը կարելի է օգտագործել այն դեպքում, եթե ցանկանում եք ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Ընդհանրապես մրգերը շատ օգտակար են օրգանիզմի համար: Դրանք օրգանիզմն ապահովում են վիտամիններով, հակաօքսիդանտներով և այլ օգտակար նյութերով: Որոշ մրգեր, իրոք, կարող են օգնել ազատվել ավելորդ քաշից, քանի որ դրանք հագեցվածության զգացում են հաղորդում, օրգանիզմից դուրս են բերում վնասակար նյութերը, լավացնում են նյութափոխանակությունը, ազատում փորկապությունից:

Իհարկե, պետք է նաև հիշել, որ մրգերը ֆրուկտոզա են պարունակում, ինչը մեր օրգանիզմում վերածվում է էներգիայի: Ստացված էներգիան պետք է ծախսել, որպեսզի այն ճարպերի տեսքով չհավաքվի օրգանիզմում: Այդ պատճառով էլ դիետոլոգները նշում են, որ ավելի ճիշտ է մրգերն օգտագործել առավոտյան, քանի որ այդ ժամանակ մարսողությունը շատ արագ է տեղի ունենում: Տանձը, խնձորը, մանդարինն ու կիվին հենց այն մրգերն են, որոնք կօգնեն ձեզ նիհարել:

Ներկայացնում ենք, թե մրգերից յուրաքանչյուրի 100 գրամում որքան կալորիաներ են պարունակվում:

Կարդացեք նաև

  1. ձմերուկ 15
  2. պամելո 26
  3. ելակ 27
  4. ազնվամորի 30
  5. դեղձ 30
  6. սեխ 30
  7. մոշ 35
  8. սալոր 36
  9. կարմիր հաղարջ 37
  10. 10 .տանձ 38
  11. լոռամրգի 41
  12. մանդարին 41
  13. խնձոր 45
  14. թուզ 47
  15. դեղձ 52
  16. նարինջ 53
  17. անանաս 55
  18. խաղող 61
  19. նուռ 62
  20. մանգո 73
  21. բանան 85
  22. ավոկադո 232

Թարգմանությունը 168.am-ի

 

Տեսանյութեր

Լրահոս