
Սուպերմարկետները գրավում են շուկան

Պաշտոնական վիճակագրությունն ապացուցում է, որ Հայաստանում բիզնեսի խոշորացման, կենտրոնացման գործընթացը շարունակվում է։ Ու դա առավել վառ արտահայտված է հատկապես մանրածախ առևտրի դեպքում։ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է
Երևան քաղաքում խանութների միջոցով իրականացվող մանրածախ առևտրաշրջանառության ցուցանիշները՝ ըստ աշխատողների թվի։ Ըստ այդ տվյալների, 2010 թվականին Հայաստանում գործել է 11880 գերփոքր խանութ (մինչև 5 աշխատող ունեցող)։ Գերփոքր խանութներին բաժին է ընկել համախառն մանրածախ առևտրաշրջանառության 20.9%-ը։ 2014 թվականին գերփոքրերի շրջանառության տեսակարար կշիռը նվազել է մինչև 18.3%։ Իսկ գերփոքր խանութների քանակը կրճատվել է 126-ով։
Մինչդեռ խոշոր խանութների կամ սուպերմարկետների դեպքում, որոնք ունեն 31 և ավելի աշխատող, պատկերը հակառակն է։ 2010 թվականին Երևանում գործել է 138 խոշոր խանութ, իսկ 2014-ին դրանց թիվը հասել է 163-ի։ Խոշորների առևտրաշրջանառությունը ավելացել է 7.1 տոկոսային կետով։ Այսպես, 2010 թվականին խոշոր խանութներին բաժին է ընկել համախառն մանրածախ առևտրի 53.9%-ը, իսկ 2014 թվականին՝ 63.1%-ը։
Ամբողջական հրապարակումը՝ 168 Ժամ թերթի այսօրվա համարում