Բաժիններ՝

«Յունիբանկն» ավանդատուներին նվիրեց iPhone 6 հեռախոսներ և հեռուստացույց

«Յունիբանկում» կայացավ ավանդատուների միջև նվերների երկրորդ խաղարկությունը: Վեց ավանդատուների բանկը հանձնեց iPhone 6 հեռախոսներ և 48’’ անկյունաչափի հեռուստացույց: Խաղարկության շահողները որոշվել են էլեկտրոնային եղանակով` պատահական ընտրության մեթոդով:

Նվերների հաջորդ խաղարկությունը կկայանա 2015թ. ապրիլին: Խաղարկություններին մասնակցում են տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրվա դրությամբ «Յունիբանկում» 91 և ավելի օր ժամկետով ավանդ ներդրած բոլոր ավանդատուները: Ավանդներ կարելի է ձևակերպել «Յունիբանկի» բոլոր 46 մասնաճյուղերում և գլխամասային գրասենյակում:

Բանկը հնարավորություն է ընձեռում հաճախորդներին` ֆիզիկական և իրավաբանական անձանց, օգտվել «AMD/RUR» նոր ժամկետային ավանդից, որն առանձնանում է բարձր տոկոսադրույքով` մինչև 18% տարեկան անգամ կարճ ժամկետի` 91 և ավելի օրվա համար գումարը ՀՀ դրամով ներդնելու դեպքում: Այն ավանդատուները, որոնք նախընտրում են խնայողությունները պահել ԱՄՆ դոլարով, կարող են ձևակերպել «Յունիբանկի» «Շահավետ+» ավանդը, որով սահմանված է մինչև 9% տարեկան տոկոսադրույք: Այս տարվա հունվար-փետրվարին «Յունիբանկում» իրավաբանական և ֆիզիկական անձանցից ներգրավված ավանդները կազմել են գրեթե 7 մլրդ դրամ:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս