Գործարար Սիլվա Համբարձումյանը Վարդան Օսկանյանին վաղուց է զգուշացրել, որ ԲՀԿ-ն կխաբի իրեն

Գործարար Սիլվա Համբարձումյանը, որը նաև մտերիմ է ԲՀԿ-ական Վարդան  Օսկանյանի հետ, ոչ իշխանական քառյակի, հետագայում արդեն եռյակի գործունեության նման ավարտի մասին կանխատեսել է քառյակի ստեղծման առաջին իսկ օրվանից: 168.am-ի հետ զրույցում խոսելով Վարդան Օսկանյանի՝ ԲՀԿ-ից դուրս գալու մասին՝ Ս. Համբարձումյանը ասաց, որ պայքարի սկզբում ինքը Վարդան Օսկանյանին ասել է՝ «Դուք վստահո՞ւմ եք Գագիկ Ծառուկյանին, ասաց՝ «կարծում եմ՝ այս անգամ չեն խաբի», ասացի՝ բայց ես կարծում եմ, որ կխաբեն, ասաց՝ «չէ, ես շատ վստահ եմ», նա ասաց՝ «եթե դա լինի, ես այլևս չեմ շփվի նրանց հետ»:

Հետո, երբ սա եղավ, ինքն ինձ ասաց՝ «դու որտեղի՞ց գիտեիր, որ սենց կլինի», ասացի՝ դուք կարող եք մանդատը վայր չդել, որովհետև ձեզ ժողովուրդն է ընտրել: Հիմա ես չգիտեմ՝ ինձ կլսի՞, թե՞ վայր կդնի մանդատը»:

Ս. Համբարձումյանի խոսքով՝ Գ. Ծառուկյանի այս քայլից հետո բոլորը հիասթափվեցին. «Ժողովուրդն էլ է հիաթափվել, նայեք՝ ինչքան ժողովուրդ էր նրան սպասում»:

Հարցին՝ հաշվի առնելով, որ նախկինում էլ Վ.Օսկանյանը և Գ. Ծառուկյանը որոշակի տարբերություններ ունեցել են իրենց մոտեցումներում՝ Վ. Օսկանյանը չգիտե՞ր, որ նման բան կլիներ, ինչո՞ւ միացավ նրան, Ս. Համբարձումյանն այսպես պատասխանեց.

Կարդացեք նաև

«Ես նախ զարմացա, բայց հետո, երբ տեսա «Բարգավաճում» էլի կային խելացի, գրագետ մարդիկ, մի քիչ ուրախացա: Վարդան Օսկանյանի մուտքը «Բարգավաճ»՝ «Բարգավաճ»-ի պատկերը փոխեց, ավելի լավացավ: Վարդան Օսկանյանի նման մարդիկ մեր պետությանը շատ են պետք:

Ես կածում եմ՝ ինքը թող առանձին մնա անկախ պատգանմավոր, իմ կարծիքով՝ պետք չէ մանդատը վայր դնել, որովհետև մեր ԱԺ-ում շատ են պետք նրա նման մարդիկ»:

Տեսանյութեր

Լրահոս