«Չարիքը» փնտրելիս. «Առավոտ»
«Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրում է. «Ամերիկացի հայտնի հրապարակախոս Դենիս Փրեյգերը խիստ քննադատության է ենթարկել Բարաք Օբամայի վարչակազմը, որն ըստ արժանվույն չի գնահատում Իսրայելի վարչապետ Նեթանյահուի պայքարը «չարիքի» դեմ: Ընդ որում, «չարիք» ասելով՝ նա խառնում է թացը չորի հետ՝ դրա մեջ ներառելով թե՛ «Իսլամական պետությունը», թե՛ Իրանը, որոնք ակնհայտորեն տարբեր բաներ են: Ինչպես հայտնի է, Նեթանյահուն մեկնել էր Միացյալ Նահանգներ՝ համոզելու այդ երկրի ղեկավարութանը համաձայնության չգալ Իրանի հետ վերջինիս միջուկային ծրագրի վերաբերյալ: Փրեյգերի կարծիքով` կա օրինաչափություն. նրանք, ովքեր զլանում են չարիքը չարիք անվանել եւ ակտիվորեն չեն պայքարում դրա դեմ, անվանարկում եւ «սխալ են հանում» պայքարողներին: Ի հաստատումն դրա` նա երկու օրինակ է բերում:
Երբ Ռեյգանը Խորհրդային Միությունն անվանել էր «չարիքի կայսրություն», ամերիկացի առաջատար թերթերի մեկնաբանները մեղադրել էին այն ժամանակվա նախագահին պարզունակ, սեւ-սպիտակ մտածողության մեջ…»:
Ամբողջական հրապարակումը կարող եք կարդալ «Առավոտ» թերթի այսօրվա համարում: