ԵՄ-ն սպասում է Հայաստանին

«Ուկրաինական ճգնաժամով պայմանավորված` ԵՄ-ն սկսել է վերանայել իր հարևանության քաղաքականությունը»,- այս մասին երեկ հայտարարել է Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին` ներկայացնելով այն առաջնահերթությունները, որոնք ընդգրկվել են Եվրոպական հարևանության ծրագրի նորացված տարբերակում։ Մոգերինին հայտարարել է, որ ԱլԳ-ն հիմնվելու է տարբերակված քաղաքականության վրա։ 168.am-ի հետ զրույցում Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) ավագ քաղաքական վերլուծաբան Կոնրադ Զաշտովտը նշել է, որ Մոգերինին դեռ զգուշանում է, քանի որ ԱլԳ վերջնական տեսքը կախված է ուկրաինական հակամարտության հանգուցալուծումից։ Ըստ նրա` ԵՄ-ն պատրաստ է առաջարկներով դիմել Հայաստանին և առաջարկել Ասոցացման համաձայնագիրը` առանց ԽՀԱԱԳ պայմանագրի, սակայն մեծ է նաև ՀՀ իշխանությունների հստակ դիրքորոշման նշանակությունը։

Իր հերթին Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող Բորիս Նավասարդյանը նշել է, թե երբ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաները շարունակաբար հայտարարում են, որ սպասում են հայկական կողմի դիրքորոշմանը, իսկ դրանք ձգձգվում են։ «Որքան անորոշ լինեն Հայաստանի առաջարկները, չնայած որոշակի հուսադրող հանգամանքներ կան, այդքան էլ անորոշ կլինեն Հայաստանի հետ կապված ԵՄ ծրագրերը»,- ասել է Նավասարդյանը։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս